Ալիևն իշխանության ամրապնդման համար կրկին սահմանադրական փոփոխությունների է գնում

Լուրեր

15.01.2026 | 20:09
Ավելի հավանական է՝ Արթուր Ալեքսանյանին փոխարինեմ որևի մրցումում, քան ԲԴԽ-ն վերականգնի ինձ պաշտոնում. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:00
ԱՄՆ-ն ունի մեծ լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որ ՀՀ վերադարձվեն բոլոր պատժաչափ ունեցող գերիները․ Դիանա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:50
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.01.2026 | 19:43
Նեյմարը նշել է պատմության լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին
15.01.2026 | 19:28
Թուրքիան հավանություն չի տալիս ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակմանը
15.01.2026 | 19:15
Լիտրը 270 դրամ․ ինչու է հեղուկ գազը օր օրի թանկանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:14
Ցուցադրվել են ԶՈւ դաշտային նոր համազգեստի նմուշները
15.01.2026 | 19:00
ՌԴ-ն վախեցնում է ՀՀ-ին՝ հնարավոր ռազմական գործողությամբ․ շանտաժ է անում, իբր Արևմուտքի հետ գործակցությունը իր դեմ է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:51
Սիրիական կողմը կարող էր Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով բարձրացնել փոխանակման հարցը․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15.01.2026 | 18:40
Դավիթ Հարությունյանի գործով ոչ թե պետք է նոր քննություն կատարվի, այլ նոր որոշում կայացվի. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:32
Էդգար Սևիկյան․ Դեյան Ստանկովիչը լավ մարզիչ է, ունի հետաքրքիր մտքեր
15.01.2026 | 18:24
Ասեք՝ ամբախ-զամբախ չխոսի. Արթուր Սարգսյանը մեղադրողներին հորդորեց իր ասածը փոխանցել ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:16
Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:10
Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը՝ նոր ճեմուղիներ, նստարաններ
15.01.2026 | 18:00
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել // Գրենլանդիայում եվրոպական զորքեր են տեղակայվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրությունների համար երկու անգամ ավելի շատ գումար է հատկացվելու։ «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նշվում է, որ հաջորդ տարի ընտրությունների և վիճակագրական գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 110 մլն 935 հազար մանաթ։ Սա 2,3 անգամ ավելի է, քան 2023 թվականի պետբյուջեից հատկացվել էր նույն ոլորտում։

2024 թվականին միջոցներ են հատկացվել 1,9 անգամ ավելի, քան 2020-ին, երբ երկրում անցկացվել են վերջին խորհրդարանական ընտրությունները (57,7 մլն մանաթ), 2,2 անգամ ավելի, քան 2019-ին, երբ անցկացվել են վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (51,3 մլն մանաթ), և 1,6 անգամ ավելի, քան 2018 թվականին, երբ անցկացվել են նախագահական վերջին ընտրությունները (67,6 մլն մանաթ)։

Այս ամենը հաստատում է ավելի վաղ հնչած ենթադրությունները, որ հաջորդ տարին Ադրբեջանի համար ընտրական է լինելու՝ նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։ Դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանական շրջանակները տեղեկություններ էին տարածում, որ երկրում առաջիկայում հանրաքվե է անցկացվելու։ 2021-ի վերջերին էլ հայտարարվեց, որ իշխանությունները հատուկ ծրագիր են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ աշխատանքներ են տարվում պետական փաստաթղթի վրա Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների և հայերի խաղաղ գոյակցության ապահովման համար, որում ներգրավված են պետական պաշտոնյաներն ու վերլուծաբանները Բաքվից և արտերկրից։

2022-ի մայիսին սկսեցին ակտիվանալ լուրերը, որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի։ Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախկին անդամներ, ովքեր մասնակցել են տարբեր ընտրությունների, լրատվամիջոցներին հաստատել էին հանրաքվեի «գաղտնի նախապատրաստությունների» մասին տեղեկությունը։

Այս տարի ամռանն էլ սահմանադրական փոփոխությունների ու սպասվելիք ընտրությունների մասին հայտարարել էր REAL կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Էրկին Գադիրլին։ Նա նշել էր, որ 2023 թվականի աշնանը սպասվում է հանրաքվե, խորհրդարանական ընտրություններն էլ տեղի են ունենալու հաջորդ տարի նոյեմբերին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ դեկտեմբերին, նախագահական ընտրությունները՝ 2025 թվականի ապրիլին։

Գադիրլին ասել էր, որ հանրաքվեն կապված է լինելու սահմանադրական բարեփոխումների հետ՝ հարց բարձրացնելով՝ ամբողջությամբ նոր սահմանադրությո՞ւն կներդրվի, թե՞ փոփոխություններ կկատարվեն գործող սահմանադրության մեջ։

Այժմ բյուջեի հատկացումների նախագծի ֆոնին համացանցի ադրբեջանական տիրույթում ակտիվ խոսակցություններ են, որ սահմանադրական փոփոխություններով իշխանությունները մտադիր են անցնել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի և համամասնական ընտրակարգի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպիսով փորձում է ավելի ամրապնդել ընտանեկան իշխանությունը։ Ըստ որոշ լուրերի՝ խորհրդարանական կառավարման անցման դեպքում Ալիևը կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, իսկ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան՝ նախագահի։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության հետ կապված ևս տարբեր լուրեր են պտտվում։

«Ներկա իրողությունը վեր է հանում նաև Նախիջևանի կարգավիճակի հարցը։ Նախիջևանի ղեկավարությունը փոխվել է, նախագահի հատուկ ներկայացուցչի նշանակումն է՛լ ավելի է ամրապնդել այդ պայմանները։ Հանրաքվեի մասին խոսակցությունն այս առումով ուժի մեջ է մնում։ Նաև այս տարի ընտրությունների համար ավելի շատ միջոցներ են հատկացվել, քան 2020 թվականին՝ 46 մլն։ Այսինքն՝ սպասելի է հանրաքվեն։ Հավանական է, որ վերջին ռազմական գործողությունները դանդաղեցրել են գործընթացը, բայց քանի որ տարեվերջին 2 ամիս կա, միանշանակ կարծիք հայտնել հնարավոր չէ»,- ասել է Քաղաքացիական իրավունքների ինստիտուտի նախագահ Բաշիր Սուլեյմանլին՝ հավելելով․ «Եթե հանրաքվեն այս տարի չկայանա, ամենայն հավանականությամբ, այն կկայանա հաջորդ տարի։ Ադրբեջանում կա 125 ընտրատարածք, երբ 1995 թվականին Սահմանադրությունն ընդունվեց, այնտեղ ապրում էր 7 միլիոն մարդ, այժմ այն անցել է 10 միլիոնից։ Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումից հետո անհրաժեշտ է ավելացնել ընտրողների ու մունիցիպալիտետների թիվը։ Այս ամենը հնարավորություն է տալիս ավելացնել ընտրատարածքների թիվը»։

Հավելենք, որ Ալիևն իշխանության ամրապնդման համար 2016 թվականի սեպտեմբերի 26-ին էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացրել։ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Ադրբեջանում նախագահի լիազորությունների ժամկետը երկարացվեց՝ 5-ից հասնելով 7 տարվա, նախագահը նաև ստացավ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն, իսկ նախագահի պաշտոնում ընտրվելու նվազագույն տարիքային շեմը՝ 35 տարեկան, վերացվեց։

Բացի այդ, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ստեղծվեց փոխնախագահի պաշտոն։ Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվեց Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։

Էմմա Չոբանյան