Այսօր կվավերացվի Ֆրանսիայից սպառազինություն գնելու համաձայնությունը․ Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ․ տեղեկանում ենք Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառումից։ Նշվում է, որ հանդիպման նպատակը զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելն է։

«Որպեսզի ⌈Հայաստանը- խմբ․⌉ կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը»,- նշված է գրառման մեջ։

Փարիզից պատգամավոր Աստրիդ Փանոսյանն էլ X-ի իր էջում գրել է․ «Հետագա քայլ  Հայաստանի ու Ֆրանսիայի «Ռազմավարական մտերմության» մեջ։ Սեբաստիան Լըկորնյուն և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը քննարկում են  ռազմական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համար։ Ֆրանսիան միշտ լինելու է Հայաստանի կողքին»,-գրել է Փանոսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այդ երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հրավերով։

Լըկորնյուն Le Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները: Մասնավորապես, պաշտոնապես կձևակերպվի ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը։