Գործադիրն առաջարկում է հանրային պաշտպանների համար սահմանել տասնհինգ տոկոսի չափով հավելում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոններով՝ յուրաքանչյուր տարի գրանցվող հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության աճով, ինչպես նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հանգամանքով:

Հիմնական զեկուցողը նաեւ նշել է, որ չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանը՝ այս պահին 69-ը, հանրային պաշտպանների ներկայիս թվաքանակը թույլ չի տալիս նրանց չներգրավվել արտաժամյա աշխատանքում:

Փոխնախարարի տեղեկացմամբ հանրային պաշտպանի գրասենյակը բախվել է մի խնդրի, որի շրջանակում հանրային պաշտպանները՝ որպես հերթապահություն, ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցում են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, կատարում են արտաժամյա եւ գիշերային աշխատանք, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում: Այնինչ նման դեպքերի համար լրացուցիչ վարձատրության իրավունքն Աշխատանքային օրենսգրքով ամրագրված երաշխիք է. «Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար: Առաջարկը չի վերաբերելու գրասենյակի ղեկավարին եւ տեղակալներին»,- մանրամասնել է Լեւոն Բալյանը:

Ներկայացնելով թվային որոշ վերլուծություններ՝ զեկուցողը փաստել է. «2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակում հանրային պաշտպանները` որպես հերթապահություն, շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցել են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում` Երեւանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում: 2022 թվականի հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է՝ հասնելով 421-ի, որից 307 դեպքում՝ Երեւանում, 114 դեպքում` մարզերում»:

Նշվել է, որ ներկայումս մեկ հանրային պաշտպանը վարում է միջինում 210 քրեական գործ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ փոխնախարարը խնդրել է նախաձեռնությանը տալ դրական եզրակացություն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս պահին առկա հանրային պաշտպանների թիվը եւ նրանց հավելյալ կատարած աշխատանքը բավարա՞ր են քրեական գործերի պատշաճ որակ ապահովելու համար, թե՞ անհրաժեշտ են այլ կարգավորումներ՝ ավելացնելու հանրային պաշտպանների թվաքանակը: Ի պատասխան՝ զեկուցողը վստահեցրել է՝ պաշտպանների առկա քանակով հնարավոր է ապահովել քրեական գործերի պատշաճ որակ: Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությամբ հարցի կարգավորումն առավել ամբողջական է դառնում:

«Փոփոխությունների արդյունքում որքա՞ն կկազմի տրվելիք հավելավճարը»,- հետաքրքրվել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Ներկայումս հանրային պաշտպանի աշխատավարձը կազմում է 395 հազար դրամ. նախատեսվում է տասնհինգ տոկոսի չափով հավելում՝ ըստ զբաղեցրած պաշտոնի դրույքաչափի»,- ընդգծել է Լեւոն Բալյանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարեւորելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել:

Նախաձեռնության ընդունման կարեւորությունից խոսել են նաեւ պատգամավորները: «Նախագիծը չափազանց կարեւոր է հանրային պաշտպանի գրասենյակի հետագա գործունեությունն առավելապես լավարկելու համար»,- նման կարծիք է հայտնել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: