Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նոր տիեզերական առաքելության հրթիռը

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Հնդկաստանն իրականացրել է մի քանի ծրագրված փորձնական թռիչքներից առաջինը նոր տիեզերական առաքելության նախապատրաստության շրջանակում։ Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հայտնել է անօդաչու հրթիռի փորձարկման մասին, որը հաջողությամբ ավարտվել է հոկտեմբերի 21-ին հարավային Շրիհարիկոտա կղզու տիեզերական կենտրոնում, փորձարկել է տիեզերագնացների շտապ տարհանման համակարգի աշխատանքը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սա և հետևող մյուս փորձարկումները «Գագանյան» մարդատար առաքելության մեկնարկի նախապատրաստական ​​ծրագրի մասն են, որը նախատեսված է 2024-2025 թվականներին: Դրա ընթացքում երեք տիեզերագնացներով նավը պետք է բարձրանա Երկրից 400 կիլոմետր բարձրության վրա և վերադառնա:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրի նպատակը մինչև 2035 թվականը տիեզերական կայանն ուղեծիր դուրս բերելն է, իսկ 2040 թվականին՝ Լուսին տիեզերագնաց ուղարկելը։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին հնդկական Chandrayaan-3 առաքելությունը բարեհաջող վայրէջք էր կատարել Լուսնի վրա, իսկ սեպտեմբերի սկզբին առաջին հնդկական արևային հետազոտական ​​ապարատը՝ Aditya-L1 ավտոմատ կայանն էր արձակվել Բենգալյան ծոցի ազգային տիեզերակայանից:

Էմմա Չոբանյան