ԱՄՆ-ն Իսրայելին խորհուրդ է տալիս հետաձգել Գազա ներխուժումը․ New York Times

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Բայդենի վարչակազմն Իսրայելին խորհուրդ է տվել հետաձգել ցամաքային ներխուժումը Գազա՝ հուսալով ժամանակ շահել պատանդների ազատ արձակման և պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ էլ Bloomberg-ը գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Ջո Բայդենի վարչակազմը, ինչպես նաև որոշ եվրոպական առաջնորդներ ճնշում են գործադրում Իսրայելի վրա՝ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը հետաձգելու համար։

Նախօրեին Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև տեղի է ունեցել հերթական հեռախոսազրույցը։

Նշվում է, որ ամերիկացիները ցանկանում են նաև իրենց տրամադրության տակ ունենալ ավելի շատ ժամանակ՝ նախապատրաստվելու տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի վրա հարձակումներին Իրանից աջակցվող խմբավորումների կողմից։ Կա լուրջ մտավախություն, որ Գազայում խոշոր ցամաքային գործողության դեպքում այդ հարձակումները կուժեղանան։

Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ ամերիկյան վարչակազմն Իսրայելին պահանջներ չի ներկայացնում և նախկինի պես աջակցում է ցամաքային ներխուժմանը, իսկ Իսրայելի նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։

Ցամաքային գործողությունը հետաձգելու խորհուրդը իսրայելցիներին փոխանցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Պենտագոնն օգնում է Իսրայելին պլանավորել իր ռազմական գործողությունները, ներառյալ՝ ցամաքային ներխուժումը:

Միաժամանակ, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիվանագետը հերքել է տեղեկությունը, որ ԱՄՆ կառավարությունը հարկադրում է հետաձգել ցամաքային ներխուժումը։

«Մենք սերտ երկխոսություն և խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան վարչակազմի հետ։ ԱՄՆ-ն Իսրայելի վրա ճնշում չի գործադրում ցամաքային գործողության հետ կապված»,- ասել է դիվանագետը։

Էմմա Չոբանյան