Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ՄԱԿ-ի ԱԽ անդամի կարգավիճակը չարաշահելու, կանխակալ քաղաքականություն վարելու» մեջ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակը չարաշահելու, կանխակալ քաղաքականություն վարելու, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում աշխարհաքաղաքական ինտրիգներ վարելու համար»։ Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Արցախն էթնիկ զտումների ենթարկած Ադրբեջանի նախագահը նշել է, թե «ընդհանուր առմամբ, մարդկության գաղութային պատմության արյունալի հանցագործությունների մեծ մասը կատարվել է Ֆրանսիայի կողմից» և ֆրանսիական բանակին մեղադրել «զանգվածային սպանությունների մեջ»։

«Ֆրանսիան, որը պետք է ամաչի արյունալի հանցագործություններով հարուստ իր գաղութային պատմության համար, կատարված վայրագությունների համար ներողություն խնդրելու փոխարեն՝ խոսում է այլ երկրներում «հորինված» էթնիկ զտումների մասին։ Այս երկիրը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակը՝ կողմնակալ քաղաքականություն վարելով և տարբեր տարածաշրջաններում աշխարհաքաղաքական ինտրիգներով զբաղվելով»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, նա չի մոռացել Հայաստանին ու նրա դաշնակից Ֆրանսիային անհիմն մեղադրել «ականային ահաբեկչության մեջ»։

Հավելենք, որ Հայաստանի դեմ Ադրբեջանը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատյանին էր դիմել ականների հարցով, սակայն դատարանն արդեն երկու անգամ մերժել է Բաքվի դիմումը ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Էմմա Չոբանյան