Ինչ կապ ունի Էրդողանը ՀԱՄԱՍ-ի հետ

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին  իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումը ցնցել է աշխարհը։ Մինչ ԱՄՆ-ն ու Եվրոպական խոշոր երկրներ աջակցում են Իսրայելի ռազմական գործողություններին, արաբական երկրների ԱԳՆ-ները կոչ են անում վերջ դնել Գազայում պատերազմին, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկում է միջնորդ լինել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, գրում է Turkish Minute-ը իր հրապարակման մեջ։ Միաժամանակ, նա չի խուսափում Իսրայելին քննադատելուց՝ ասելով, որ Գազայի ռմբակոծությունները հավասար են սպանդի։

Հոդվածագիրը նշում է, որ մինչ Արևմուտքում Իրանին են մեղադրում հոկտեմբերի 7-ի գործողությանն ընդառաջ ՀԱՄԱՍ-ին օգնելու համար, չպետք է մոռանալ փաստը, որ Էրդողանն էր հյուրընկալել  ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին և կշարունակի նրանց Թուրքիայում ապահով ապաստան տալ։

Էրդողանն ուրախ չէ արաբաիսրայելական կարգավորման  փաստաթղթով, որը ստորագրվել էր Իսրայելի, ԱՄԷ-ի ու Բահրեյնի միջև  սեպտեմբերի 15-ին։ Նա նաև շարունակում է սերտ կապեր ունենալ ՀԱՄԱՍ-ի հետ և վերականգնել է Իսրայելի հետ հարաբերությունները երկարատև դիվանագիտական ճգնաժամից հետո, որը ծագել էր Մավի Մարմարա նավի միջադեպի հետևանքով։

Էրդողանը այս հուլիսին հանդիպել էր Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին ու ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեհին, սեպտեմբերին էլ Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Իսրայելն այժմ այնքան էլ չի նախընտրում Էրդողանի միջնորդությունը և նախընտրում է Կահիրեի ներգրավվածությունը։ Էրդողանը համարվում է Պաղեստինի հարցի կատաղի աջակից։ Թուրքիան նաև անհանգստացած է Իսրայելի տնտեսական ու ռազմական համագործակցությամբ ԱՄԷ-ի հետ, որը տարածաշրջանում տնտեսապես մրցում է Անկարայի հետ։ 2020 թ-ին ԱՄԷ-Իսրայել գործարքից մի քանի օր անց Էրդողանն ու հետախուզության ղեկավարը ընդունել էին ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեհին և տեղակալ Սալեհ ալ Արուրին։ Իսրայելի դիվանագետներն էլ իրենց հերթին էին քննադատում Թուրքիային ՀԱՄԱՍ-ի 12  ղեկավարներին քաղաքացիություն տալու համար։

Անկարային գրգռում են նաև Իսրայելի աջակցությունը Քրդստանի անկախության շարժմանը, տնտեսական համագործակցությունը Կիպրոսի, Հունաստանի ու Եգիպտոսի հետ։ Թուրքիան դեմ էր արտահայտվել նար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Չնայած քաղաքական ու անվտանգային ճգնաժամին՝ Թուրքիան ամուր բիզնես կապեր ունի Իսրայելի հետ։ Անցյալ տարի հոկտեմբերին Թուրքիա էր այցելել Իսրայելի ՊՆ ղեկավար Բենի Գանցը, երբ երկու երկրները մի շարք պայմանագրեր էին ստորագրել։

Ի հակադրություն սրա՝ թուրքական SADAT ընկերությունը զենքեր է մատակարարում ՀԱՄԱՍ-ին։ Ընկերության հիմնադիրն է նախկին գեներալ Ադնան Թանրըվերդին, որը նախկինում պաշտոնավարել է, որպես Էրդողանի անվտանգության գծով ավագ խորհրդական։՝ SADAT-ը ներգրավված է եղել պատերազմներում Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում,Սիրիայում։

Էրդողանը ներկայում ընդունում է Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, իսկ Նեթանյահուն սպառնում է, որ Մերձավոր Արևելքի քարտեզը կփոխվի Իսրայելի վրա հարձակումից հետո։