Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 1-ից ԼՂ բոլոր պետական և համայնքային ծառայողներին աշխատանքից ազատելու մասին, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կաշխատեն հասարակական հիմունքներով

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության նախարարների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության)․ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: