Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ՝ չնայած իր իմփիչմենթի գործընթացին

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրամիությանը կոչ է արել Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը, գրում է Նովոստի-Գրուզիան։

Նա հատուկ հայտարարություն է արել խորհրդարանի ամբիոնից իշխող կուսակցության նախաձեռնությամբ իր իմփիչմենթի քննարկման ժամանակ՝ առանց կառավարության համաձայնության Եվրոպա կատարած ուղևորությունների համար։

«Չնայած այս հակաեվրոպական իմփիչմենթի գործընթացին՝ Վրաստանին չի կարելի լքել, չի կարելի թույլ տալ Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում։ Ես դիմում եմ մեր գործընկերներին՝ որպես այս երկրի նախագահ, ես ներկայացնում եմ ժողովրդին և նրա պատմական ընտրությունը։ Հետևաբար, ես այս երկրի համար թեկնածուի կարգավիճակ խնդրելու լիիրավ լեգիտիմություն և լիազորություն ունեմ: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս մեր գործընկերները մի կողմից հաշվի կառնեն վրաց ժողովրդի բազմիցս ապացուցված ձգտումները, մյուս կողմից՝ Վրաստանի և Եվրոպայի ընդհանուր աշխարհաքաղաքական մարտահրավերները»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահին իմփիչմենթի ենթարկելու՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը տապալվել է։