Անկարայի կողմից քրդական հարցի լուծման ձախողումն այն դարձրեց տարածաշրջանային խնդիր․ Աբդուլլահ Գյուլ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ թուրքական կառավարության՝ քրդական հարցը լուծելու երկարամյա ձախողումն այն վերածել է տարածաշրջանային խնդրի, որը բաց է միջազգային տերությունների շահարկումների համար, գրում է Turkish Minute-ը։

Գյուլն ասել է, որ եթե Թուրքիան կարողանար լուծել քրդական հարցը՝ ավելի ընդարձակ ժողովրդավարական և հիմնարար իրավունքներ և ազատություններ շնորհելով երկրի քրդերին, ապա դա կուժեղացներ քուրդ քաղաքացիների հավատարմությունը և պատկանելության զգացումը, նաև կկանխեր հարցը տարածաշրջանային խնդրի վերածվելուց, որը բաց է միջազգային ուժերի շահարկումների համար։

Նա այդ հայտարարություններն արել է շաբաթավերջին իր հայրենի քաղաքում՝ Կայսերիում, իր անունը կրող համալսարանում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված կազմակերպված միջոցառման ժամանակ, որի ընթացքում քննարկված բազմաթիվ հարցերից մեկը եղել է քրդական խնդիրը։

Թուրքիան մեղադրվում է երկրի բնակչության մոտ 20 տոկոսը կազմող իր քուրդ քաղաքացիներին քաղաքական և մշակութային իրավունքների հարցում մերժելու և ժամանակակից Թուրքիայի հիմնադրման օրվանից նրանց ուծացմանն ուղղված քաղաքականություն վարելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2012 թվականին բանակցություններ էր սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարության հետ՝ փորձելով լուծել քրդական խնդիրը, սակայն բանակցությունները տապալվեցին 2015 թվականին, որից հետո կառավարությունը սկսեց դաշնակցել ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության հետ և ընդունեց ազգայնական դիսկուրս, որն է՛լ ավելի հիասթափեցրեց քրդերին:

Գյուլը նախ Խորհրդային Միությանը, ապա Ռուսաստանին և ԱՄՆ-ին է մեղադրել «անջատողական ահաբեկչությանն» աջակցելու համար՝ հղում անելով PKK-ին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելուն՝ տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան։ Նա ասել է, որ PKK-ին աջակցությունը խոչընդոտում է հասարակության մեջ խաղաղության պահպանմանը և Թուրքիայի տնտեսական զարգացմանը։

Երկրի նախկին նախագահի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Թուրքիան ավիահարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքում և Սիրիայի հյուսիս-արևելքում PKK-ի ենթադրյալ թիրախներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության, որի հետևանքով երկու ոստիկան է զոհվել: Բացի այդ, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ն Սիրիայում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք՝ այն համարելով ամերիկյան ուժերի համար սպառնալիք։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում խաթարում են «Իսլամական պետությունը» ջախջախելու արշավը, վտանգում խաղաղ բնակիչներին և սպառնում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը տարածաշրջանում:

Էմմա Չոբանյան