Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան օպերատիվ կապի գիծ են ստեղծել

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան ավարտել են եռակողմ օպերատիվ կապի գծի ստեղծման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի բարձրաստիճան պաշտոնյային: Սա անվտանգության ոլորտում եռակողմ համագործակցության ամրապնդման հերթական վկայությունն է, գրում է VOA-ն։

Օպերատիվ կապի գիծը գործում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական լարվածության և տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճի ֆոնին: Երեք առաջնորդները պարտավորվել են խորհրդակցել միմյանց հետ ճգնաժամի ժամանակ օգոստոսին կայացած Քեմփ Դեյվիդի գագաթնաժողովում:

Վկայակոչելով անանուն աղբյուրին՝ Yonhap-ը հայտնում է, որ համակարգի տեխնիկական փորձարկումներն ավարտվել են։

«Թեժ գիծը» կօգտագործեն երկրների ղեկավարները կամ նրանց ազգային անվտանգության խորհրդականները ճգնաժամի ժամանակ, ասել է աղբյուրը։ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։

Միևնույն ժամանակ, երեք երկրների միջուկային հարցերով հատուկ բանագնացները երկուշաբթի Ջակարտայում սկսել են երկօրյա բանակցություններ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետևանքով առաջացած լարվածության աճը և Փհենյանի ու Մոսկվայի միջև սերտ ռազմական համագործակցությունը:

Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-ի նոր մեղադրանքների ֆոնին, որ Հյուսիսային Կորեան վերջերս Ռուսաստանին զենքի մեծ խմբաքանակ է մատակարարել, ինչը, Վաշինգտոնի կարծիքով, երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնման նշան է:

Սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա մտավախություն է առաջացրել, որ Փհենյանը կարող է Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում և ձեռք բերել հրթիռային տեխնոլոգիա, որն արգելված է ՄԱԿ-ի բանաձևերով:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կայցելի Հյուսիսային Կորեա, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ն և Հյուսիսային Կորեայի KCNA լրատվական գործակալությունը։

Երեքշաբթի Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը, ելույթ ունենալով պաշտպանական ցուցահանդեսի բացման ժամանակ, խոստացել է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը՝ որպես ազգային անվտանգության ռազմավարության առանցքային մաս:

Փհենյանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի ռազմավարական միջոցների տեղակայումը տարածաշրջանում, այդ թվում՝ վերջերս ամերիկյան ավիակրի ժամանումը՝ դա անվանելով սադրանք: