Վստահ եմ՝ տղաները հասկանում են այս խաղի նշանակությունը. Պետրակով

Լուրեր

30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 16-ին Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հարց Ալեքսանդր Պետրակովին և Նաիր Թիկնիզյանին

– Ի՞նչ սպասումներ ունեք վաղվա խաղից։

Ալեքսանդր Պետրակով – Ես կարողացա գտնել ճիշտ բառեր իմ տղաներին մոտիվացնելու համար։ Վաղը նրանք պետք է մարտական լինեն ու դրսևորեն անձնվեր խաղ։ Մեզ սպասում է շատ հետաքրքիր հանդիպում, քանի որ վստահ եմ՝ նրանք հասկանում են այս խաղի նշանակությունը։

Նաիր Թիկնիզյան – Մեր ընտրանու համար չկան ընկերական հանդիպումներ։ Եթե մենք հագնում ենք ազգային հավաքականի շապիկը, դա նշանակում է, որ խաղը կարևոր է։ Վաղը մենք պետք է ներդնենք մեր ուժերի հարյուր տոկոսը: Դա կօգնի երկրպագուների աչքերում վերականգնել մեր հեղինակությունը։ Վաղվա խաղից հետո մենք արդեն սահուն կսկսենք պատրաստվել նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը։ Քանի դեռ պահպանում ենք անգամ չնչին հնարավորություն որակավորվելու եզրափակիչ փուլին, մեր սրտերում հույսը չպետք է մարի ու պետք է հավատանք մինչև վերջ մեր նպատակներին: Մենք բոլոր հանդիպումներին տրամադրվելու ենք մաքսիմալ լրջությամբ։

Հարց Ալեքսանդր Պետրակովին

– Ո՞րն է ձեր մրցակցի ամենաուժեղ կողմը: Որտեղի՞ց եք սպասում հիմնական սպառնալիքը։

– Մենք դիտել ենք Հյուսիսային Մակեդոնիայի վերջին շրջանի մի շարք հանդիպումներ։ Նոր մարզչի գլխավորությամբ շատ որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Այս ընթացքում հյուսիսմակեդոնական հավաքականը միայն առաջընթաց է գրանցում, որի հարձակման գիծը բավական ուժեղ է։ Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք լավ ակումբներում են հանդես գալիս։ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին դիտարժան ֆուտբոլ է խաղում: Նրան կարելի է համարել լավ եվրոպական հավաքական, որը, կրկնում եմ, միայն ու միայն առաջընթաց է գրանցում՝ խաղալով որակյալ ֆուտբոլ։