Ադրբեջանն օկուպացված է Ալիևների դինաստիայի կողմից, նրանց ընտանեկան սեփականությունն է․ ադրբեջանցի գործիչ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ադրբեջանցի պատմաբան, Բաքվի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Ալթայ Գոյուշովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին հայաթափված Արցախ կատարած այցին, որը նվիրված էր վերջինի իշխանության 20-ամյակին։

«Պատահական չէ, որ Ալիևը դրոշի բարձրացման արարողությունը կազմակերպել է երեկ։ Ուղիղ 20 տարի առաջ այդ օրը նա իշխանության եկավ ծայրահեղ ընտրակեղծիքների միջոցով՝ դաժանորեն ծեծելով այդ կեղծիքին դեմ արտահայտվողներին, սպանելով նրանցից առնվազն մեկին, հազարավորներին բանտարկելով և պետական հեղաշրջման միջոցով։ Սրանով Ադրբեջանը դարձավ դինաստիայի սեփականություն, այսինքն՝ դրվեց բացարձակ ընտանեկան իշխանության հիմքը»,- ասում է Գոյուշովը սոցցանցերում գրառմամբ։

Նա նշում է, որ «այդ օրվանից հազարավոր մարդկանց ունեցվածքն ապամոնտաժվել կամ առգրավվել է, երկրի ունեցվածքը թալանվել ու տարվել է Լոնդոն և օֆշորներ, հազարավոր անմեղ մարդիկ բռնության են ենթարկվել և բանտարկվել, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են երկիրը՝ արտերկրում փնտրելով ավելի լավ կյանք, կրթություն, իրենց ընտանիքների և երեխաների համար որակյալ բուժօգնություն և մի քիչ ազատ շնչելու հնարավորություն, իսկ երկրում բոլոր ազատությունները ճնշված և ոչնչացված են»։

Ըստ Գոյուշովի՝ այս ընթացքում «Ալիևների ընտանիքն ամեն ինչ ուներ՝ լոլիկի ու վարունգի վաճառքից մինչև համալսարաններ, արտադրության մենաշնորհ, ներմուծում և արտահանում, բանկեր, շուկաներ, մանրածախ ցանցեր, մեծ հողատարածքներ, մինչդեռ ադրբեջանցիներին վերածել է ստրուկների»։

««Ալիևն ազատագրել է Ղարաբաղը». ավելի զվարճալի արտահայտություն չկա։ Եթե ​​նախկինում երկրի 20 տոկոսը «օկուպացված էր» Հայաստանի կողմից, իսկ 80 տոկոսը՝ Ալիևի կողմից, ապա հիմա ուղիղ 100 տոկոսը գտնվում է Ալիևների դինաստիայի օկուպացիայի տակ։ Բռնապետությունը, բռնակալությունը և ազատությունը միմյանց բացառող հասկացություններ են։ Բռնապետություն, ըստ էության, նշանակում է որոշում պատմության սխալ, մեղավոր, անարդար կողմի, որի վերջը վաղ թե ուշ անխուսափելի է»,- գրել է ադրբեջանցի գործիչը։

Էմմա Չոբանյան