Իրանի ներգրավման վտանգ կա, պետք է պատրաստվենք․ Սալիվան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կա այս հակամարտության սրման, հյուսիսում երկրորդ ճակատի բացման և, իհարկե, Իրանի ներգրավման վտանգ. այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Ահա թե ինչու նախագահն այդքան արագ և վճռականորեն քայլեր է ձեռնարկում Արևելյան Միջերկրական ծով ավիակիր նավ տեղափոխելու համար, քանի որ նա ցանկանում է զսպման շատ հստակ ուղերձ հղել ցանկացած պետության կամ ցանկացած դերակատարի, որը կձգտի օգտագործել այս իրավիճակը»,- ասել է Սալիվանը:

Սալիվանը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումն անվանել է «Իրանի պրոքսի ուժ» և նշել, որ ԱՄՆ-ին մտահոգում է շարժման ներխուժումը Իսրայելի հյուսիսային սահման՝ զգալի ռազմական հզորությամբ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում տեսել ենք փոխհրաձգություններ հյուսիսային սահմանի հատվածում, որոնք միայն մեծացնում են էսկալացիայի վտանգը: Չենք կարող բացառել, որ Իրանը կընտրի ուղղակիորեն ներգրավվելու ճանապարհը. մենք պետք է պատրաստվենք ամեն հնարավորին»,- նշել է խորհրդականը։