Գազայի հատվածում գնդակոծվել է փախստականների շարասյունը. նոր մանրամասներ

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Գազայի հատվածում փախստականների շարասյան ուղղությամբ հարված է հասցվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ որոշ տվյալներով՝ Սալահ-ալ-Դին մայրուղին, որտեղ դա տեղի է ունեցել, իսրայելցի զինվորականների կողմից առաջարկվել է որպես անվտանգ երթուղի։

Դրա հաստատումը, սակայն, չկա։ Շաբաթ օրը իսրայելական բանակը, իրոք, հայտարարել է, որ այդ օրվա ժամը 12- 16:00-ի սահմաններում պաղեստինցիները կարող են հանգիստ տարհանվել երկու երթուղիներով՝ Դալդուլ և Ալ-ՍԱՆԱ մայրուղիներով՝ չվախենալով գնդակոծությունից:

Արդյոք նախօրեին խոսքը Սալահ-ալ-Դին երթուղու մասին է եղել, հաստատ հայտնի չէ։

Իսրայելական հրամանատարությունը հայտարարել է, որ հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները և վարկած է առաջ քաշել, որ զինյալներն իրենք են փորձում խոչընդոտել խաղաղ բնակիչների տարհանմանը, որպեսզի Իսրայելին մեղադրեն մեծ թվով զոհերի մեջ:

Միևնույն ժամանակ, BBC-ի BBC Verify բաժինը վերլուծել է մահվան վայրի տեսանյութը և հայտնում է, որ մահացածներից մի քանիսը բեռնատարի ուղևորներ են, որոնք մեծապես տուժել են գնդակոծության հետևանքով: Մյուս զոհերը ընկած են ճանապարհի երկայնքով:

Զոհվածների թվում կան երեխաներ, նրանցից ամենափոքրը կարող է լինել 2-5 տարեկան։ Ըստ BBC-ի՝ դատելով տեսանյութից ՝ կարելի է ենթադրել, որ հարվածը հասցվել է երեկոյան 17:30-ի սահմաններում:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առնվազն 70 մարդ է զոհվել:

Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայում պաղեստինցիներին կոչ էր արել 24 ժամվա ընթացքում լքել հատվածի հյուսիսային շրջանները: