Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ավինյանի երդմնակալությանը լրագրողների մուտքի արգելքի կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելելու վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին։

Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։ Համեմատելով իրավիճակը չորս տարի առաջ տեղի ունեցած՝ նախորդ քաղաքապետի երդմնակալության հետ, որն անցավ լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, արձանագրում ենք լուրջ հետընթաց։ Թեև նախկինում ավագանու նիստերը և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները բախվել են խոչընդոտների, սակայն վերջին տարիներին խնդիրները լուծում էին ստացել։ Իսկ հիմա մենք ականատես ենք դառնում արատավոր մոտեցումների վերադարձի։ Այս ամենը հիմք է տալիս խոր մտահոգություն արտահայտելու ապագայում լրագրողների հետ քաղաքապետարանի աշխատանքի խնդրահարույց հեռանկարի վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից․
ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար,
հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։