Շինծու դատավարություն՝ նորմերի անտեսմամբ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է այսօր Ադրբեջանում մեկնարկած Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարության գործընթացին։

«Շինծու դատավարություն, Բաքվում ցանկացած նորմերի լիակատար անտեսման ցուցադրություն Հայաստանի քաղաքացի Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ, որը ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր Հայաստան՝ սրտի վիրահատության համար և առևանգվել է ապօրինի անցակետում ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,- գրել է ԱԳՆ խոսնակը X-ի իր էջում։

Անի Բադալյանը նշել է, որ խախտվել են Վագիֆ Խաչատրյանի իրավունքները։

«Ապօրինի առևանգմանը, որը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը։ Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ՝ Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում։ Այնուհետև Բաքուն շինծու մեղադրանքներ է առաջադրել՝ Խաչատրյանին անհիմն մեղադրելով «զանգվածային սպանությունների մեջ»։

Էմմա Չոբանյան