Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանում դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրագործվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզամշակութային և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

Կողմերը դիտարկել են շինարարական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցության, Իրանից աշխատուժի և ոլորտի փորձագետների ներգրավման հնարավորությունները: Շինարարության ողջ շղթայում կարևորելով որակյալ շինանյութի և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը՝ քննարկվել են շինարարական նյութերի արտադրության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մեհդի Սոբհանին կոմիտեի ղեկավարին փոխանցել է իրանական ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով:

Քաղաքաշինության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև իրանական պատվիրակության առաջիկա այցի ընթացքում:

Համագործակցության ուղղություններից առանձնացվել են նաև սեյսմիկ անվտանգության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակումը, ճարտարապետության և շինարարության ուղղվածությամբ համալսարանների միջև համագործակցությունը: Արձանագրելով Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին ու համաժողովներին երկու երկրների մասնավոր հատվածի մասնակցությունը՝ միաժամանակ ընդգծվել է այդ ուղղությամբ առավել հետևողական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են ներդնել բոլոր ջանքերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: