Ալիևն այսպես է վերաբերվում իր ժողովրդին, ինչ եք կարծում՝ ի՞նչ կանի հայ բնակչության հետ. սա էթնիկ զտում է. Փոլ Գավան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իռլանդիայից պատգամավոր Փոլ Գավանը ԵԽԽՎ նիստում Արցախի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ նախորդ անգամ այդ ամբիոնից Լաչինի միջանցքի վերաբերյալ զեկույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի ռեժիմի նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին դուրս մղել տարածաշրջանից։

«Այս զեկույցը հստակ դատապարտում է Ադրբեջանին ԼՂ հայերի դեմ ռազմական հարձակումների համար։ Նշվում է նաև Լաչինի միջանցքի 10-ամյա շրջափակումը։ Ադրբեջանի պատվիրակներն ասում են, թե իրենց կառավարությունը կապ չունի հանկարծակի որոշման հետ, որ 100,000 տղամարդիկ, կանայք ու երեխաները լքել են իրենց հայրենիքը»,- ասել է Գավանը։

Պատգամավորը ներկայացրել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակը՝ հավելելով․ «Ալիևն այսպես է վերաբերվում իր ժողովրդին, ինչ եք կարծում՝ ի՞նչ կանի հայ բնակչության հետ։ Հայերը լքում են այս տարածքը՝ 1000-ավոր տարիներ լինելով այնտեղ։ Առաջին հայկական եկեղեցին Ամարասի վանքն է՝ թվագրված չորրորդ դարով։ Սա նրանց տունն է, և հիմա 100,000 մարդ բռնի լքում է իր տները։ Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում»:

Եվրոպացի պատգամավորը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին։

Էմմա Չոբանյան