Մեր պառակտվածությունը շատ վտանգավոր է, Հայաստանը մեկ ժամում կարող է քաոսի վերածվել. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

«Արցախի կորուստ» արտահայտությունը դեռ գիտակցությանս մեջ չի տեղավորվում, գուցե պետք էլ չէ, գուցե ճիշտ քայլերի դեպքում դրա վերադարձը երազանք չմնա, երգերի մեջ չմնա»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Նա բեմադրել է արցախյան թեմայով երկու ներկայացում` «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» և «Հաղթանակի գենեզիս»:

Նարինե Գրիգորյանի խոսքով` երբ 2019-ին բեմադրում էր «Հաղթանակի գենեզիսը», նպատակ ուներ պատմելու, թե որքան դժվարություններ ենք հաղթահարել և որքան թանկ է մեզ համար այն անկախությունը, որ ձեռք է բերվել։

«Այդ ներկայացումը պատմության դաս էր, իսկ հիմա անիվը պտտվել, եկել է զրոյական կետի, պետք է նորից դժվարություններ հաղթահարենք, որ նորից գա հաղթանակը: Մենք ամեն բան նորից ապրեցինք` մութ, սով, բլոկադա, միակ դրական բանը, որ տեսնում եմ, այն է, որ եթե մեկ անգամ հաղթել ես, էլի կհաղթես, ուղղակի պետք է չհոգնենք ու թևաթափ չլինենք, թեպետ դրա համար բոլոր նախապայմանները կան: Եթե ընկճվենք, ազգի ոգին ինչպե՞ս կվերականգնվի»,- ասում է նա:

Նարինե Գրիգորյանը պատմում է` տեսնելով արցախցիների, հատկապես` կանանց ուժը, հասկացել է, որ ընկնելու իրավունք չունի. «Պետք է առողջանալ, քանի որ նոր մարտահրավերներ են գալիս: Արցախցին պինդ է. աշխատանք է փնտրում, ուզում է վերականգնվել, հպարտանում եմ այդ տեսակով: Արցախցիները մեզանից ուժեղ են, նրանք ապրելու գինը գիտեն: Թեպետ ես էլ եմ արցախցի, ու մենք պինդ պոպոքի նման ենք, ցավը կուլ ենք տալիս»:

Նարինեն խոսում է նաև Հայաստանում առկա ներքին պառակտվածության, բաժանումների մասին` նկատելով, որ թշնամին տեսել է մեր այդ թույլ կողմը և օգտվել է դրանից։

«Հայաստանի ներսում այս պառակտվածությունը շատ մեծ վտանգ է, դա ակնհայտ տեսնում եմ, չգիտեմ՝ ուր ենք գնում։ Շատ մտահոգված եմ, սա մեզ վատ տեղ կտանի, վաղը դրա համար բոլորս ենք պատասխան տալու: Մեզ այնքան հեշտ է մատի վրա պտտելը, մեկ ժամում կարելի է ամբողջ Հայաստանը քաոսի վերածել: Պետք է հիմար չլինել ու դրան չտրվել: Չգիտեմ` ինչպես սթափեցնել, արթնացնել մեր ժողովրդին»,- նշում է նա:

Նարինե Գրիգորյանն անդրադառնում է իր անձի շուրջ պտտվող այն մեղադրանքներին, թե լինելով արցախցի՝ ինչո՞ւ սոցիալական ցանցերում գրառումներ չի անում, Արցախի մասին չի խոսում. «Ինձ մեղադրեցին, թե ինչո՞ւ գրառում չեմ անում։ Ես չհասկացա դա: Եթե «Ֆեյսբուք»-ում գրառում ես անում, ուրեմն հայրենասե՞ր ես: Մեր մեջ հայրենասիրություն հասկացությունն էլ է ձևախեղվել: Եթե պաթետիկ մեջբերումներ ես անում, չի նշանակում, որ հայրենասեր ես: Խնդրում եմ` չպիտակավորել միմյանց, դա ինձ շատ է ցավեցնում: Ա´յ մարդ, թողե´ք` ով ոնց ուզում է՝ սիրի իր երկիրը, կարևորը՝ սիրի: Եթե ներքուստ փոխվենք, մեր ճակատագիրն էլ կփոխվի: Եթե ուզում ես փոխել ճակատագիրդ, նախ պետք է հաշտվես հետը, ոչ թե խռովես, որպեսզի տեսնես սխալդ, հետո սկսես հաղթահարել»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան