Ռուսերենը՝ ԱՊՀ-ում ազգամիջյան շփման լեզու․ Բիշքեկում փաստաթուղթ է համաձայնեցվել

Լուրեր

22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
Բոլորը

ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին Բիշքեկում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը (Հայաստանը ներկայացված է փոխարտգործնախարարի մակարդակով):  Հանդիպման ընթացքում համաձայնեցված փաստաթղթերի թվում է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու աջակցող հայտարարություն:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ Մոսկվան այսպես ձգտում ԱՊՀ երկրները պահել իր ազդեցության ուղեծրում։ Բիշքեկում կայացած հանդիպմանը Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները և ՀՀ փոխարտգործնախարարը համաձայնեցրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ռուսաց լեզուն՝ որպես ազգամիջյան հաղորդակցության լեզվի մասին» հայտարարությունը։
Այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսում։

«Նույն թեմայով փաստաթուղթ է հաստատվել, որով ստեղծվում է ռուսաց լեզվի հարցերով միջազգային կազմակերպություն, որը բաց կլինի ցանկացած շահագրգիռ երկրի, այդ թվում՝ ԱՊՀ-ի կազմի մեջ չմտնող երկրների համար»,- հավելել է նա։
Հանդիպմանը համաձայնեցված մյուս փաստաթղթերը ներառում  են կրոնական ազատության, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհում միջազգային հարաբերությունների և թվայնացման ոլորտում համագործակցության մասին հայտարարություններ:

Դրանք բոլորը կքննարկեն հոկտեմբերի 13-ին կայանալիք գագաթնաժողովում։