Ես այստեղ եմ ոչ միայն որպես պետքարտուղար, այլև որպես հրեա․ ԱՄՆ-ն միշտ ձեր կողքին է․ Բլինքենը՝ Իսրայելում

Լուրեր

22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել այցի ժամանակ խոստացել է, որ Միացյալ Նահանգները միշտ կաջակցի այդ երկրին, թեև նշել է, որ պաղեստինցիները նույնպես «օրինական ձգտումներ» ունեն, որոնք ներկայացված չեն ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման կողմից, գրում է France 24-ը։

«Դուք կարող եք բավականաչափ ուժեղ լինել ինքներդ ձեզ պաշտպանելու համար։ Բայց քանի դեռ Ամերիկան կա, դուք երբեք, երբեք ստիպված չեք լինի: Մենք միշտ այնտեղ կլինենք ձեր կողքին»,- ասել է Բլինքենը  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև հավելել է, որ «ամեն ոք, ով ցանկանում է խաղաղություն և արդարություն, պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը»։ Ըստ Բլինքենի՝ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին կամ նրա օրինական ձգտումները՝ ապրելու անվտանգության, ազատության, արդարության հնարավորությունների և արժանապատվության հավասար միջոցներով։

Բլինքենը նաև խոսել է իր ընտանիքից ու հիշել, թե ինչպես է իր պապը փախել Ռուսաստանում հակասեմական ջարդերից, իսկ խորթ հայրը փրկվել նացիստական համակենտրոնացման ճամբարներից:

«Ես ձեր առջև ոչ միայն որպես Միացյալ Նահանգների պետքարտուղար, այլ նաև որպես հրեա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա խոստացել է, որ Բայդենի վարչակազմը և Կոնգրեսը միասին կաշխատեն՝ ընդառաջելու Իսրայելի ռազմական ակնկալիքներին: