Իրանն Իսրայելին մեղադրել է «ցեղասպանության և միջազգային պայմանագրերի խախտման մեջ»

Լուրեր

22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելին մեղադրել է «ցեղասպանության» մեջ։ Նա այսպես է անվանել իսրայելցի զինվորականների գործողությունները Գազայի հատվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռաիսիի խոսքով՝ Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը, որտեղ դադարեցվել է ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը, խախտում է գործող բոլոր միջազգային պայմանագրերը։

BBC-ի հրապարակման մեջ նշվում է, որ Իրանը հանդիսանում է ծայրահեղական խմբավորումների առաջատար հովանավորը, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը և լիբանանյան Հըզբոլլահը, և ենթադրվում է, որ Իրանը կանգնած է Գազայի հատվածից Իսրայելի վրա հարձակման հետևում:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։ Միաժամանակ, նա ողջունել է Իսրայելի «անուղղելի» ռազմական պարտությունն ու հետախուզության ձախողումը։

Հարձակումից հետո իր առաջին հեռուստատեսային ելույթում Խամենեին ասել է. «Մենք համբուրում ենք նրանց ձեռքերը, ովքեր հարձակում են ծրագրել սիոնիստական ռեժիմի վրա»: