Ազգային ժողովի պատգամավորները 232 մլն դոլարի ավանդներ ունեն․ ովքե՞ր են ամենաշատ տոկոսով փող տված պաշտոնյաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
Բոլորը

Տնտեսական, սոցիալական, իրավական կամ այլ ոլորտներին առնչվող յուրաքանչյուր թեմային անդրադառնալով՝ կրկին ու կրկին համոզվում ենք, որ մեր երկրի հարստությունը՝ հատկապես եկամտաբեր բիզնեսը, ֆինանսական միջոցներն ու այլ հնարավորությունները կենտրոնացված են մի խումբ մարդկանց ձեռքում՝ ավելի շուտ մի խումբ պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում: Մենք արդեն ներկայացրել ենք, թե ում են պատկանում Հայաստանի ամենաթանկ առանձնատներն ու բնակարանները, ովքեր ունեն կիլոգրամներով անշարժ գույքի վկայականներ, ովքեր են կոպեկներով սեփականացրել պետական շենքերը, և ովքեր են պետբյուջեից մեծ եկամուտներ ստացել՝ մասնակցելով պետական գնումներին: Եվ տեսել ենք, որ նրանք նույն պաշտոնյաներն են: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են փոխառությունները՝ բանկային ավանդները կամ որոշակի տոկոսների դիմաց պարտքով տված գումարները: Եվ  հայտնաբերեցինք, որ նորից նույն մարդկանց հետ գործ ունենք:

Ավանդներ կամ փոխառություններ տալով՝ պաշտոնյաները ցանկանում են դրա դիմաց եկամուտ՝ տոկոսներ կամ այլ հատուցում ստանալ: Որոշ դեպքերում տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսները բավարար են նրանց ողջ տարվա ծախսերի համար, որոշ դեպքերում էլ շատ- շատ են: Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը համեմատել է այս և անցած գումարման խորհրդարանների պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ «Ես կարող եմ խոսել կոնկրետ պատգամավորների մասին: Օրինակ, երբ համեմատում ենք այս գումարման ԱԺ-ն և նախորդ գումարման ԱԺ-ն, հետաքրքիր տենդենց է նկատվում․ պատգամավորների դրամական միջոցները նվազել են, բայց փոխառությունները ավելացել են: Բոլոր պատգամավորները միասին ունեն մոտ մոտ 61 մլն դոլարին համարժեք դրամ, մինչդեռ նրանց փոխառությունները կազմում են 232 մլն դոլար: Դրանց մեծ մասը Գագիկ Ծառուկյանին է պատկանում այն դեպքում, երբ այդ ցանկում կան մոտ 20 հոգի։ Երկրորդ տեղում էլ Աշոտ Արսենյանն է»։

Parliamentmonitoring.am կայքի համաձայն՝ Գ․Ծառուկյանն ունի 98 մլրդ 887 մլն դրամի կամ ավելի քան 200 մլն դոլարի փոխառություններ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի տվյալների համաձայն,  այս փոխառությունները տեղաբաշխված են 48 տեղով: Եվ դժվար է ասել, թե դրանցից որքանն է որպես ավանդ պահ տված բաներին, և որքանն է որպես պարտքով գումար՝ տոկոս ստանալու պայմանով հանձնված ֆիզիկական անձանց կամ տարբեր կազմակերպություններին: Դա համարվում է գաղտնի տեղեկություն և մանրամասներ չի հաղորդվում: Գ.Ծառուկյանը 2017թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնի ստանձնելը, մինչև 2017թ. ապրիլ ամիսը, այս փոխառությունների դիմաց ստացել է 370 մլն դրամին համարժեք տոկոսավճար կամ այլ հատուցում:

Աշոտ Արսենյանն ունի 11 մլրդ 517 մլն դրամի փոխառություններ և անցած տարվա առաջին մի քանի ամիսներին դրանց դիմաց ստացել է 478 մլն դրամի և 7000 դոլարի տոկոս և այլ հատուցում: Բավականին կլորիկ գումար՝ 72 մլն դրամի և 53 հազար դոլարի փոխառություն ունի հանձնած նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Ինչպես նաև՝ <Դաշնակցություն> խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ 14 մլն դրամ և 10 հազար դոլար: Վերջինս այդ փոխառությունների դիմաց ստացել է 2 մլն 653 հազար դրամի տոկոս կամ այլ հատուցում: Եվ այդպես փոխառություններ՝ բանկերին ավանդ կամ տոկոսով գումար  ունեն հանձնած պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Սաղաթելյանը, Հայկ Բաբուխանյանը և այլոք: Վերջինս տված փոխառությունների դիմաց  անցած  տարում ստացել է մոտ 7 մլն դրամի և 1500 դոլարի տոկոսներ կամ այլ հատուցում:

Փոխառություններ են ունեցել և դրանց դիմաց տոկոսներ ստացել նաև նախկին գյուղատնտեսության և առողջապահության  նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևոն Ալթունյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի, դեսպանի եւ բազմաթիվ այլ պաշտոններ զբաղեցրած Ալեքսան Հարությունյանը և բազում այլ նախկին ու դեռևս ներկա պաշտոնյաներ:

«Հիմա ինչ կասեմ, փաստերով հիմնավորված չի լինի, բայց գիտեմ, որ այն փոխառությունները, որոնք գույքի և եկամուտների հայտարարագրերում են նշված, միայն բանկերում դրված գումարները չեն, նաև, կարող է, մեկը մյուսին կամ իրենց բիզնեսին էլ վարկով տված լինեն: Մեր շատ պաշտոնյաներ իրականում խոշոր վաշխառուներ են՝ տոկոսով փող տվողներ են: Եվ փորձը ցույց է տվել, որ եթե նախկինում այդ գումարները տալիս էին բանավոր համաձայնությամբ, հետո վերադարձի հետ խնդիր ունենալով՝  մարդիկ սկսել են դա պայմանագրերով ձևակերպել»,- հավելում է Բ․Թունյանը:

Փոխառություններ ունեն նաև Կենտրոնական բանկի պաշտոնյաները։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը անցած հարկային տարում տված փոխառությունների դիմաց ստացել է 28 մլն 855 հազար դրամ տոկոսավճար և այլ հատուցումներ: Ջավադյանը, սակայն, չի նշել, թե այդ դեպքում քանի մլն դրամի փոխառություններ է հանձնել, որ այդքան տոկոս է ստացել: Նրա հայտարարագրից ընդամենը կարելի է հասկանալ, որ նա իր փոխառությունները տեղաբաշխել է չորս տեղով: Ի դեպ, հանձնած փոխառությունների դիմաց անցած տարի ավելի քան 20 մլն դրամի տոկոսներ է ստացել նաև Ա․Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը: Փոխառություններ՝ ավանդներ կամ տոկոսով տրված գումարներ ունեն նաև ԿԲ խորհրդի գրեթե բոլոր անդամները։

   Նոր կառավարությունը ԿԲ-ի հետ միասին քննարկում է անվճարունակ վարկառուների չվճարած տոկոսների դիմաց կուտակված տույժ ու տուգանքները ներելու հարցը: Բայց դա հավանաբար չի ազդելու բանկերին ավանդներ պահ տված պաշտոնյաների ակնկալած տոկոսների վրա: Նրանք կշարունակեն ստանալ իրենց եկամուտները:

Հ․Գ․

Ավելի քան մեկ ամիս առաջ Factor.am-ը դիմել էր ԿԲ՝ պարզելու, թե որքան են կազմում այդ վարկերը, դրանց դիմաց կուտակված տույժերը, կամ այդ ներումը քանի վարկատուի վրա կարող է տարածվել, բայց մինչև հիմա պատասխան չենք ստացել: Այնտեղ դեռ հաշվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ավետյան