«Լիքուդ»-ը և Իսրայելի ընդդիմությունը պայմանավորվել են ստեղծել արտակարգ կառավարություն և «պատերազմական կաբինետ»

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Հանցը պայմանավորվել են արտակարգ կառավարություն ձևավորել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չորեքշաբթի առավոտյան Նեթանյահուն և Հանցը հանդիպել են Իսրայելի պաշտպանության բանակի շտաբ-բնակարանում՝ Թել Ավիվում։ Հանդիպումը տևել է կես ժամ, որից հետո «Լիքուդ»-ը և «Ազգային միաբանությունը» ներկայացնող փաստաբանները սկսել են համաձայնեցնել մանրամասները։

Նշվում է, որ կստեղծվի «պատերազմական կաբինետ», որում կընդգրկվեն Նեթանյահուն, Հանցը և երկրի պաշտպանության նախարարը։

Հաղորդվում է, որ արտակարգ կառավարությունը «չի առաջարկի որևէ օրինագիծ կամ կառավարության որոշում, որը չի առնչվում պատերազմին», իսկ ղեկավար պաշտոններում բոլոր նշանակումներն ինքնաբերաբար կերկարացվեն պատերազմի ընթացքում:

Այն պահից, երբ Նեթանյահուն շաբաթ օրը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին՝ ի պատասխան Իսրայելի վրա հարձակման, հաճախակի կոչեր էին հնչում արտակարգ կառավարություն ստեղծելու մասին:

Վերջին օրերին Նեթանյահուն և Հանցը մի քանի անգամ հանդիպել են՝ մանրամասները քննարկելու համար, սակայն վերջնական համաձայնության են եկել միայն այսօր։