Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ավիաընկերությունը կկրճատի թռիչքների թիվը՝ ներմուծվող շարժիչների հետ կապված խնդիրների պատճառով

Լուրեր

27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
Բոլորը

S7 Airlines-ը աշնանը և ձմռանը 10-15%-ով կնվազեցնի թռիչքների թիվը նախորդ տարվա համեմատ՝ «Airbus A320/A321neo ինքնաթիռների պլանավորված սպասարկման հետ կապված դժվարությունների պատճառով: Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են ավիաշուկայում սեփական աղբյուրները:

Խնդիրներ են առաջացել վերջին սերնդի ամերիկյան P&W շարժիչների վերանորոգման հետ կապված, պարզաբանել են կառավարության և Տրանսպորտի նախարարության աղբյուրները։ Նրանց խոսքով՝ նման շարժիչները չեն վերանորոգվում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Իրանում, որտեղ զբաղվում են «ավելի տարածված և հասկանալի սարքավորումների վերանորոգմամբ»։

P&W շարժիչները նոր են և չափազանց բարդ է դրանց սպասարկումը, ասել է ավիացիոն ոլորտի աղբյուրը: Նա նշել է, որ չի հավատում մոտ ապագայում Ռուսաստանում դրանց վերանորոգման հնարավորությանը։

Առանց պաշտոնական աջակցության՝ անհնար է վերանորոգել այդ շարժիչները, հաստատել է Արևելյան Եվրոպայում Willis Lease Financial Company-ի ներկայացուցիչ Դմիտրի Վոսկրեսենսկին։

«Սրանք «չիպային» շարժիչներ են, որոնց տեղաշարժը վերահսկվում է»,- բացատրել է նա՝ հավելելով, որ դրանք մեծապես հիմնված են ծրագրային ապահովման վրա և վերանորոգվում են աշխարհում ընդամենը երեք-չորս մասնաճյուղերում: