Արաբկիր վարչական շրջանում, ինքնակամ, առանց քաղաքաշինական փաստաթղթերի տեղադրված բենզալցակայանը ապամոնտաժվել է
Քաղաքականություն
11.10.2023 | 17:51Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 17 շենքին հարակից կանաչ գոտում, ինքնակամ, առանց քաղաքաշինական փաստաթղթերի տեղադրված բենզալցակայանը, որը տարիներ շարունակ անհանգստություն է պատճառել մոտակա շենքերի բնակիչներին, ապամոնտաժվել է․ տեղեկացնում են վարչական շրջանից։
Բենզալցակայանը չի համապատասխանել քաղաքաշինական և անվտանգության նորմերին:
Տարածքը բարեկարգվելու է և կանաչապատվելու: