Քննարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց կրթական, առողջապահական և սոցիալական ներառման հարցերը

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Պետությունն օրենսդրական մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց համար թեեւ ստեղծել է բարենպաստ օրենսդրական միջավայր, սակայն դեռ իրավակիրառ պրակտիկան բավականաչափ չի զարգացել. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը «Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ: Նա նշել է, որ առողջապահական խնդիրներից զատ, հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խոչընդոտների նաեւ աշխատանքային, կրթության իրավունքի իրացման հարցերում․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նույն հանձնաժողովի անդամներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, Մարիամ Պողոսյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, գործադիր իշխանության մարմինների, միջազգային կառույցների եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զարուհի Բաթոյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումն անցկացնելու գաղափարը դեռ ամիսներ առաջ են քննարկել. «Սեպտեմբերյան ագրեսիայով պայմանավորված` մենք մտածում էինք` գուցե հետաձգենք միջոցառումը, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք կազմակերպել այն, որովհետեւ հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները ոչ միայն ժամանակավրեպ չեն այս համատեքստում, այլ հակառակը. տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, նրանց թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող կանայք, ուստի նրանց առջեւ ծառացած մարտահրավերները, խնդիրները, կարիքներն առավել քան կարեւոր է հենց այսօր քննարկել»:

«ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» ծրագրի գենդերային փորձագետ Գոհար Շահնազարյանը նշել է, որ այս քննարկումը նոր հնարավորություններ կտա հասկանալու հաշմանդամություն ունեցող կանանց, աղջիկների եւ հատկապես բռնի տեղահանվածների հիմնախնդիրները:

«Ագաթ» հկ-ի սոցիոլոգ Արեւիկ Համբարձումյանը ներկայացրել է «Բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց կարիքների գնահատում» հետազոտության արդյունքները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը մասնակիցներին ներկայացրել է նախարարության կողմից տրամադրվող ծառայություններն ու դրանց իրականացման առկա իրավիճակը:

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանը խոսել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման, նույնականացման խնդիրներից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կրթական համակարգում ներառական կրթության իրականացման համար բազմաթիվ գործընթացներ է անհրաժեշտ իրականացնել, ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ մասնագիտական անձնակազմի կարողությունների զարգացման տեսանկյունից: Նախարարի տեղակալը նաեւ հայտնել է, որ առաջիկայում կլինի մասնագիտական կրթությանը վերաբերող օրենք, որով կկարգավորվեն նաեւ ներառական կրթությանն առնչվող հարցերը, մասնավորապես, միկրոորակավորման հնարավորությունը:

Քննարկման ամփոփման ժամանակ Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաեւ սոցիալական աշխատանքի ընդլայնման կարեւորությանը, համայնքների կարողությունների զարգացմանը եւ կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների աջակցության ծառայություն» ծրագրի եւ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության աջակցությամբ` Շվեդիայի զարգացման աջակցության եւ Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող ՎԻՊ կանայք (Վեհ, ինքնուրույն, պրոակտիվ)» ծրագրի շրջանակում: