Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշն ավելին է, քան 2022 և 2019 թվականների սեպտեմբեր ամիսների տվյալները։  2022 թվականի սեպտեմբերին գրանցվել է 198 հազար այցելություն, 2019 թվականի սեպտեմբերին՝ 221 հազար:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 25 տոկոս։

Հայաստան եկած զբոսաշրջային ցուցանիշի կառուցվածքում առաջին տեղում Ռուսաստանն է՝ 51 տոկոս, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10 տոկոս, երրորդ տեղում Իրանն է՝ 6 տոկոս։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ ակտիվություն նկատվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Էմիրություններից։

«Մենք ակտիվ աշխատում ենք տարբեր հարթակներում՝ Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։ Նախորդ շաբաթ Իտալիայում էինք՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսին։ Իտալիան մեզ համար նոր ուղղություն է, գիտեք, որ ուղիղ չվերթեր կան տարբեր քաղաքներից դեպի Երևան, հիմա մենք թիրախային աշխատանք ենք կատարում իտալական շուկայում՝ գովազդելու Հայաստանը։ Այս ընթացքում եղել ենք Ֆրանսիայում 12 տուրօպերատորի հետ։ Տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ բավական հետաքրքրություն կա Ֆրանսիայից։ Նոյեմբերին էլ մեկնելու ենք Լոնդոն, կրկին մեծ խմբով, ներկա ենք լինելու սպասվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Նման խոշոր միջոցառումներին սովորաբար ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային վայրերը, արշավային, արկածային տուրիզմի հնարավորությունները, խոհանոցը»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային պորդուկտներրը դարձել են բավական բազմազան։ Յուրաքանչյուր երկրում, կախված տեղի բնակիչների նախասիրություններից, կա հնարավորություն ներկայացնելու ամենատարբեր տուրիստական փաթեթները։