Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է կրկին առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ անգամ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եթե Ռուսաստանի հետ պատերազմը չավարտվի մինչև ընտրությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաջորդ նախագահական ընտրություններն Ուկրաինայում պետք է տեղի ունենան 2024 թվականին, սակայն, ըստ ուկրաինական օրենքների, քվեարկություն չի կարող անցկացվել ռազմական դրության ժամանակ։

«Եթե պատերազմը շարունակվի՝ այո, եթե պատերազմն ավարտվի՝ ոչ։ Ես չեմ կարող փախչել պատերազմի ժամանակ»,- ասել է Զելենսկին ռումինական Digi24.ro-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե իր կանխատեսմամբ՝ ե՞րբ կավարտվի պատերազմը, նա ասել է․ «Ես չեմ կարող ձեզ ճշգրիտ ամսաթիվ ասել, կարծում եմ՝ ոչ ոք չի կարող: Ես գիտեմ, որ մենք գնում ենք հակահարձակման, որ Ռուսաստանը կլքի մեր տարածքները։ Կարծում եմ՝ գիտեմ, թե երբ, բայց նաև չեմ կարող ձեզ ասել»:

Զելենսկին նշել է, որ պատերազմի ավարտին են մոտենում։

«Սա պատերազմի վերջին փուլն է։ Սա դրա կեսը չէ: Առաջին փուլն օկուպացիան էր, որին հաջորդեց հարձակման դադարեցումը և նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելը: Կարծում եմ, որ մենք վերջին մասում ենք: Շատ մտավախություններ ունենք՝ փող, զենք։ Բայց մենք վերջին մասում ենք՝ ամենադժվարին»,- ասել է նա։

2019-ի նախագահական ընտրություններից առաջ Զելենսկին իր նախընտրական ծրագրում խոստացել էր, որ իշխանության կմնա միայն մեկ ժամկետով՝ «փոխելու համակարգը հանուն ապագայի», այնուհետև պաշտոնը կհանձնի «քաղաքական գործիչների նոր սերնդին»։

Էմմա Չոբանյան