«Այս դժվար և տխուր օրերին Վարպետը մեզ հետ է». բացվել է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:

Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ՝ այն որակելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առանցքային իրադարձություններից մեկը:

«ԿԳՄՍ նախարարությունը մշտական աջակցությամբ կարևորում և նպաստում է մեր մեծերի և նրանց ժառանգության հանրահռչակմանը, ինչը նաև մեծ պատիվ է մեզ համար,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել,-Հակոբ Հակոբյանի «Սարերում» որնանկարը, որը Գտնվում էր Գյումրու թատրոնում, օրերս կտեղափոխվի Գյումրու դպրոցներից մեկում՝ պատշաճ պահպանման պայմաններով»:

Նորա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հակոբ Հակոբյան արվեստագետին արժևորելու և նրա վաստակը այսկերպ գնահատելու համար: Նա ներկայացրել է Վարպետի հոդվածների և հարցազրույցների երկհատորյակը՝ «Ուրախության և տխրության խոսքեր» խորագրով:

«Այս դժվար և տխուր օրերին վարպետը մեզ հետ է»,- ասել է Նորա Հակոբյանը և մեջ բերել Հակոբ Հակոբյանի խոսքերը. «Ինձ միշտ հուզել է հայրենիքիս հետ կապի գիտակցումը: Ես միշտ ձգտել եմ շոշափելի դարձնել այդ կապը, ապրել հայրենի հողի վրա, շարունակ շփվել ժողովրդիս հետ, հայրենիքիս հետ: Իմ ապրումերն են ներդրված իմ ողջ ստեղծագործության մեջ»:

Ցուցահանդեսի բացման շրջանակում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963 թ.), դարձերեսին՝ Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: