ՄԻՊ-ը Բրյուսելում ENNHRI Գլխավոր վեհաժողովում ներկայացրել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-10-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովին:

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2023 թվականը հոբելյանական է. լրանում է ցանցի ձևավորման 10 տարին: Վեհաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:

«Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ:

Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ զրույցների ընթացքում ներկայացրել է Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ հատուկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։ Մասնավորապես՝ շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:

Անահիտ Մանասյանն առանձին քննարկումների ընթացքում ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է բոլոր հարթություններում։

Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2024 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։