«Դանակը հանել՝ խփում էր»․ ակտիվիստը պնդում է՝ իշխանությունը փորձում է իրեն լռեցնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ իր դեմ մահափորձի մասին ահազանգեց։ Չախոյանի պնդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։ Երկուսը դիմել են փախուստի, մեկին Չախոյանը հասցրել է վնասազերծել։

Արթուր Չախոյանը հանրությանը հայտնի է Երևանի քաղաքապետարանի գործունեության քննադատությամբ։ Նա պարբերաբար անդրադառնում է փողոցների բարեկարգման, շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված թերություններին։ Նրա համոզմամբ՝ սա իրեն լռեցնելու հերթական փորձն է։

Նախորդ շաբաթ ակտիվիստը հրապարակումներ էր կատարել Երևանի մի քանի մանկապարտեզների վերանորոգումների մասով, ցույց տալով, որ դրանք պատշաճ որակի չեն իրականացվել։ Չախոյանը պնդում է՝ թե այս ամբողջ գործընթացը կոռուպցիոն սխեմաների հետևանք է,, որոնց մասին լռելու համար իրեն գործարքներ են առաջարկել։

Իր խոսքով՝ մահափորձի մասով ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այսօր ինքնակամ ներկայացել էր Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժին ուղեգիր վերցնելո, որպեսզի դատաբժշկական հետազոտության ներկայանա, սակայն նրան հորդորել էին սպասել։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, որ միջադեպի հետևանքով քրեական վարույթներ են նախաձեռնվել․ հաղորդում է ներկայացրել ոչ միայն Չախոյանը, այլև նրա կողմից մատնանշած երիտասարդը, որի մոտ դանակ է հայտնաբերել։ ՔԿ-ն այս անձի մասով մանրամասներ է հաղորդում։

«Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում: Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

FactorTV-ի տեղեկություններով՝ մատնանշված քաղաքացին Երևանի բնակիչ Էդգար Կուչուկյանն է, որը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել դանակահարության հոդվածով․ Կուչուկյանն այս պահին ազատության մեջ է։ Ինչպես FactorTV-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ այս պահին ձերբակալված որևէ անձ չկա, փաստացի՝ միջադեպի հետևանքով որևէ մեղադրյալի անուն չի շրջանառվում։ Թեև Չախոյանը ևս անուններ չի բարձրաձայնում, այնուամենյանիվ իր հրապարակած տեսանյութում նա հարցնում է՝ Ավինյա՞նն ա քեզ ուղարկել։ Միջադեպի մասին լրագրողները այսօր հարց ուղղեցին քաղաքապետի պաշտոնը ստանձնած Ավինյանին։

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որի գրառման հետևանքով երեկվա միջադեպը լայն արձագանք ստացավ, անդրադառնալով Չախոյանի մասնակցությամբ դեպքին նշում է՝ պետք է խրախուսել Չախոյանի նման ակտիվիստների իրականացված աշխատանքը։

«Գնդակն իրավապահ մարմինների դաշտում է»,- նշում է Մնացականյանը՝ իրավապահ մարմիններին և իշխանություններին հորդորելով շուտափույթ բացահայտել գործը։

Մինչ իրավապահները միջադեպի քննությամբ են զբաղվում, Արթուր Չախոյանը նոր բացահայտումներ է խոստանում, հայտարարելով, որ իրեն որևէ տարբերակով չեն կարող վախեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան