Զախարովան՝ Արցախի նախկին ղեկավարների՝ Ադրբեջանի կողմից ձերբակալվելու հարցի մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը «հաջողությամբ կլուծվի, քանի որ դրա համար բավականին լավ պայմաններ են հասունացել»․ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել  Արցախի նախկին ղեկավարների՝ Ադրբեջանի կողմից ձերբակալելու վերաբերյալ հարցին։ Ըստ Զախարովայի՝ «նշված անձինք Լեռնային Ղարաբաղի տարածքի հետ կապված բնակիչներ են  և այդ հարցն ավելի լավ է հասցեագրել Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններին»։

«Մենք ելնում ենք այն բանից, որ ցանկացած իրավիճակում պահվող անձանց պետք է վերաբերվել հումանիտար իրավունքին համաձայն։ Մենք մեր գործընկերներին ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ շփումներում բազմիցս կոչ ենք արել բոլորը բոլորի դիմաց ձևաչափով ռազմագերիների փոխանակում իրականացնել։ Հիմա, մեր կարծիքով դրա համար բավականին լավ պայմաններ են հասունացել։ Հուսով ենք, որ այս հարցը հաջողությամբ կլուծվի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։