ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան համատեղ հայտարարությամբ ընդգծում են Իսրայելին իրենց միասնական աջակցությունը

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում դատապարտում են  Իսրայելի վրա ՀԱՄԱՍ  խմբավորման հարձակումը և հայտնել իրենց «հաստատուն միասնական աջակցությունը» Իսրայելի ժողովրդին և կառավարությանը, գրում է VOA-ն։

«Առաջիկա օրերին մենք կպահպանենք միասնականությունը և կհամակարգենք մեր համատեղ գործողությունները՝ որպես դաշնակիցներ և որպես Իսրայելի բարեկամներ, որպեսզի Իսրայելը կարողանա պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծվի խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար»,- ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի,  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարության մեջ։

Նրանք նշում են, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունները արդարացում չունեն և ենթակա են ընդհանուր դատապարտման։

«Ահաբեկչությունը երբեք չի կարող արդարացվել։ Վերջին օրերին աշխարհը սարսափով հետևում էր, թե ինչպես են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները կոտորում ընտանիքներին իրենց տներում, երաժշտական ​​փառատոնի ժամանակ սպանում ավելի քան 200 երիտասարդի և առևանգում տարեց կանանց, երեխաներին և ամբողջ ընտանիքներին, որոնք այժմ պատանդ են պահվում։ Մեր երկրները կաջակցեն Իսրայելին իր ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին և «ոչինչ չի առաջարկում Պաղեստինի ժողովրդին, բացի ավելի շատ սարսափից և արյունահեղությունից»։