«Ո՞ւր գնանք, տուն չկա»․ համարակալված մահճակալներ ու հարյուրավոր արցախցիներ՝ Արտաշատի մարզադպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
Բոլորը

Արտաշատի մարզադպրոցն այս օրերին դարձել է հարյուրավոր արցախցիների կացարանը։ Հայրենիքն ու տունուտեղը կորցրած բազմաթիվ ընտանիքներ ժամանակավոր հաստատվել են այս մարզադահլիճում․ կին ու տղամարդ, մեծ ու փոքր ապրում և գիշերում են այստեղ՝ նույն տարածքում։ Մեր նկարահանման պահին շատերը հարբուխ ունեին և դիմակով էին շրջում, որպեսզի չվարակեն դահլիճը կիսող հայրենակիցներին։

71-ամյա Ասյա Խաչատրյանը, որը չցանկացավ կադրում երևալ, ասաց՝ հոգնել է անընդհատ փախեփախ ապրելուց։ Արդեն 3-րդ անգամ է տունը կորցնում։ Սեպտեմբերի 19-ի բռնի տեղահանումից հետո առաջին կանգառը Վայքն է եղել։ 5 հոգանոց ընտանիքին պետությունը ժամանակավոր կացարան է տրամադրել, մեղմ ասած՝ ոչ լավ պայմաններով. հատակին էին գիշերում:

Վայքում երկար մնալ չէին կարող․ ինչպես այս մարզադահլիճը, այնպես էլ պետության տրամադրած այդ կացարանը ժամանակավոր էր։

«Եկանք, տուն չճարեցինք, բերեցին մեզ այստեղ: Ո՞ւր գնանք, ասա տեսնեմ, հասարակ ժողովուրդը մեղավո՞ր է, որ էսպես արեցին»,- հոգոց հանելով ասում է տիկին Ասյան:

114 մահճակալ իրարից հազիվ 30 սանտիմետր են հեռու, համարակալված, որպեսզի ամեն մեկը գտնի իր անկողինը։ 25-ամյա Դիանան, որն արդեն երկրորդ անգամ է հարկադիր տեղահանվում, 5 հոգանոց ընտանիքի հետ է տեղավորվել այստեղ։ Դժվար է այս պայմաններում ապրել, հատկապես՝ երկու տարեկան երեխայի հետ, իսկ կառավարության գումարային աջակցությունը, ասում է, դեռ չեն ստացել։

Խոսելու սիրտ չունեն տունը կորցրած ու այստեղ ժամանակավոր ապաստանած արցախահայերից շատերը, որ ձեռնունայն են հեռացել հայրենիքից։ Սերգեյ Բալայանն էլ արդեն 4-րդ անգամ է տեղահանվում․ նախ՝ Բաքվից Ճարտար, հետո՝ Ստեփանակերտ, Ասկերան, հիմա էլ՝ Արտաշատ։ Շրջափակման ծանր օրերին կորցրել է մորը, եղբորը, հիմա էլ՝ հայրենիքը։ Ինքն էլ Արցախյան առաջին պատերազմում ոտքից է վիրավորվել, ինչի հետևանքները զգացնել են տալիս մինչ օրս։ Ընկերներն առաջարկել են, որ իրենց հետ ապրի, բայց չի համաձայնել․ տուն կգտնի, կաշխատի, կամուսնանա՝ ասում է։ Հավատում է, որ մի օր Արցախ կվերադառնա։

«Գնալու ենք Արցախ, դա մեր հողն է, թշնամին չի կարող խլել մեզանից»,- ասում է Սերգեյը:

Արցախից բռնի տեղահանվածներին այս մարզադպրոցում են տեղավորել «Սմարթ Արմենիա» բարեգործական և «Բռունցք 2020» հասարակական կազմակերպությունները։ Դիմել են Արտաշատի համայնքապետին, տրամադրվել է այս տարածքը, և սեպտեմբերի 28-ից սկսել են ընդունել արցախահայերի։ Սկզբում 150 քաղաքացի է եղել, հիմա մնացել են 102-ը կամ 22 ընտանիք։ Արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ նրանք այս մարզադպրոցում են ապրում․ կազմակերպիչներն ասում են՝ իրենց ռեսուրսները կբավականացնեն ևս երկու շաբաթ։

Արտաշատում հաշվառվել է բռնի տեղահանված 5,254 արցախահայ: 472-ը ժամանակավոր կեցավայրերում կամ հյուրատներում է տեղավորվել, 2,749-ը վարձակալությամբ է ապրում, 1,978 անձ էլ կա՛մ բարեկամների մոտ, կա՛մ անհատույց տուն է գտել։ Ժամանակավոր կացարաններ համայնքապետարանն էլ է տրամադրել, բայց դրանք էլ նմանատիպ տարածքներ են՝ մանկապարտեզներ, թատրոններ։

Համայնքապետ Կառլեն Մկրտչյանն ասում է՝ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ բնակարաններ գտնեն ու տեղավորեն արցախահայերին։

«Մոտ օրերս նախատեսված է, որ բոլորին տեղափոխենք, այս պահի դրությամբ աշխատակիցները լծված են այդ աշխատանքին, այլ մարզերում էլ ենք նայում բնակարաններ»,- ասում է համայնքապետը:

Նրա խոսքով՝ իրենք սնունդ մատակարարում են տեղահանված մոտ 3000 անձի, մարզադպրոց էլ սառնարան ու լվացքի մեքենա են տարել, պայմաններ ստեղծել։ Համայնքում մոտ 2000 թափուր աշխատատեղ կա, ասում է՝ ոմանց արդեն իսկ աշխատանքի են տեղավորել։ Բայց մարզադպրոցում ապաստանածները մեզ ասացին, որ դեռ աշխատանք չեն գտել։

Արցախահայերին ընդունած այս մեծ մարզադպրոցում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ կան։ Տարբեր են նրանց պատմությունները, բայց երազանքները նույնն են։

«Տուն եմ ուզում»,- ասում է 6-ամյա Ալիսան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան