ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել միաձայն դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունը

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում չի կարողացել միաձայն դատապարտել պաղեստինյան արմատական իսլամական ՀԱՄԱՍ շարժմանը։ Հոկտեմբերի 8-ին փակ դռների հետևում կայացած հանդիպման ժամանակ Անվտանգության խորհրդի անդամները չեն կարողացել համաձայնության գալ որևէ որոշման շուրջ, հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դիվանագետներին։

«Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե իրականում ինչ է քննարկվել ճեպազրույցում, սակայն կան մի շարք երկրներ, որոնք դատապարտել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումները»,- ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդի խոսքերն է վկայակոչում CNN-ը։

Միաժամանակ, Վուդը հավելել է, որ ակնհայտորեն «ոչ բոլոր պետություններն են պատրաստ դատապարտել ՀԱՄԱՍ-ի ագրեսիան»։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը դեռևս ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի նիստից առաջ հասկացրել է, որ ակնկալում է ՀԱՄԱՍ-ի գործողությունների միաձայն դատապարտում։

«Կարևոր է, որ համաշխարհային հանրությունը խստորեն դատապարտի այս չհրահրված ներխուժումը և ահաբեկչական հարձակումներն ու գործողությունները, որոնք տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ»,- ասել է Ռոբերտ Վուդը:

ՀԱՄԱՍ-ի զինյալները հոկտեմբերի 7-ի առավոտյան հանկարծ սկսել են Գազայի հատվածից հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Միաժամանակ, պաղեստինյան զինված ուժերը ցամաքային, օդային և ծովային ճանապարհով ներխուժել են Իսրայելի տարածք և հարձակվել սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչների վրա։

Նրանք ոչ միայն սպանել են հարյուրավոր իսրայելցիների, այլև, ըստ իսրայելական կողմի, առևանգել ու Գազայի հատված են տարել ավելի քան հարյուր մարդու, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Ի պատասխան՝ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։