ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բելգիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հետ կապված հարցեր
Քաղաքականություն
09.10.2023 | 11:22ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում հանդիպում ունեցանք Բելգիայի պատվիրակության անդամների հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Քննարկեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների հետ կապված հարցեր։
«Ընդգծեցինք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և դրանում ԵՄ-ի և անդամ պետությունների դերի կարևորությունը»,- գրել է պատգամավորը։