ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի առաքելությունը չի սպառել իրեն․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԲԿ-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և ռուս խաղաղապահ զորախմբին։

Նա հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ, որը տեղակայվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ «Այսպիսով, Ռուսաստանը շարունակել է  կատարել իր կարևոր կայունացնող դերը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Գալուզինը։

«Այսինքն՝ այն իրավիճակը, որ տեսնում ենք հիմա, երբ ռազմական գործողություններ չկան, մեծ մասամբ Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորախմբի արժանիքն է։ Միաժամանակ, կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակում վերջակետը դեռ չի դրվել։ Եվ այստեղ արդիական է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և շփումների հաստատումը հասարակական գործիչների, փորձագիտական ​​համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև։ Այս ամենը միասին վերցրած պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում»,-ասել է Գալուզինը։

Թեպետ Արցախը Բաքվի ագրեսիայի հետևանքով հայաթափվել է, իսկ բնակչությունն էլ բռնի տեղահանվել, ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի՝ ռուս խաղաղապահների դերը դեռևս արդիական է մնում։

«Գետնի վրա իրավիճակը բավականին հեղհեղուկ է։ Ղարաբաղի բնակիչներից շատերը (Արցախում ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է, տեղում մնացել է 100-ից էլ քիչ մարդ) իրենց համար դժվար որոշում են կայացրել հեռանալ այս վայրերից։ Բայց միևնույն ժամանակ ես ելնում եմ նրանից, որ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։ Ռուսական խաղաղապահ զորախումբը մեծ դեր է խաղացել, առաջին հերթին, սեպտեմբերի 20-ին զինադադարի հասնելու և Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու գործում՝ մինչ նրանց զանգվածային դուրսբերումը Ղարաբաղից»,-ասել է Գալուզինը։

«Առաջինը, մնում է հարցը, որ իրենց հանգիստ զգան Ղարաբաղի այն բնակիչները, որոնք մնացել են։ Չի կարելի բացառել, որ  Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված խողովակներով կքննարկվի և կլուծվի այն հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորախմբի հետագա մնալու եղանակները»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան