ԱՄՆ-ն իր ռազմանավերն ու կործանիչները մոտեցնում է Իսրայելի տարածքին

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մի քանի ռազմանավեր և ինքնաթիռներ կուղարկի Իսրայելին ավելի մոտ՝ ի նշան աջակցության։ Վաշինգտոնը նշում է, որ այս երկրի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումն իրականացվել է «Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորումը խաթարելու նպատակով», գրում է VOA-ն։
ՀԱՄԱՍ-ի զինյալները շաբաթ օրը հարձակվել են իսրայելական քաղաքների վրա՝ սպանելով առնվազն 700 մարդու։ Կիրակի օրը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 370 պաղեստինցի։
«Իմ մտքերը Իսրայելի ժողովրդի և բազմաթիվ ընտանիքների հետ են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ՀԱՄԱՍ-ի սարսափելի ահաբեկչության ժամանակ», – ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարության մեջ: Օսթինը հավելել է, որ Միացյալ Նահանգները զինամթերք կմատակարարի Իսրայելին։ Նրա խոսքով, Պենտագոնը տարածաշրջան կուղարկի նաև կործանիչնե, Իսրայելին ավելի մոտ կտեղակայվի նաև ավիակիրների հարվածային խումբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել էր, որ լրացուցիչ օգնությունը ճանապարհին է և առաջիկա օրերին այն կավելացվի: