Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ մարտերը շարունակվում են․ Իսրայելը հայտնել է 500 թիրախի հարված հասցնելու մասին

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Իսրայելական բանակը դեռևս կռվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի մոտակայքում գտնվող յոթից ութ տարածքներում։ Այս մասին այսօր առավոտյան ճեպազրույցի ժամանակ հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրանց թվում են Կիբուց Բեերիին, ուր ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել են շաբաթ առավոտյան: Նրանցից շատերը սպանվել են, բայց մյուսները դեռ թաքնված են Կիբուցի տներում, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից:

«Այս գործողության մասշտաբները բոլորովին տարբեր են [նախորդներից]։ Իսրայելում իրավիճակը պաշտպանության և անվտանգության վիճակին վերադարձնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջում, քան մենք ակնկալում էինք»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը:

Փոխգնդապետը չի բացառել, որ զինյալները դեռ կարող են ներթափանցել Իսրայելի տարածք. «Չեմ կարող ասել, որ նրանք այլևս չեն գալիս»։

Մինչ այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային և հրետանային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադ»-ին պատկանող ավելի քան 500 թիրախների:

Հայտարարության համաձայն՝ կործանիչները, ուղղաթիռները և հրետանին հարվածներ են հասցրել «ահաբեկիչների ավելի քան 500 թիրախների», ինչպես նաև «հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի յոթ հրամանատարական կենտրոններ և «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնը։

Իսրայելի զինվորականները նաև հարվածներ են հասցրել «մի շարք բազմահարկ շենքերի», որոնցից մեկում, ըստ նրանց, գտնվում էր «Համասի ահաբեկիչների հրամանատարական կենտրոնը», որտեղից իրականացվել է իսրայել ներթափանցած զինյալների ղեկավարումը:

ՀԱՄԱՍ-ի զինյալները շաբաթ օրը հարձակվել են իսրայելական քաղաքների վրա՝ սպանելով առնվազն 700 մարդու։ Կիրակի Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 370 պաղեստինցի։ Մտավախություններ կան, որ բռնության աճը կարող է սպառնալ Մերձավոր Արևելքում նոր լայնածավալ պատերազմի մեկնարկով։