Իրանի ներգրավվածության վերաբերյալ ապացույցներ չունենք․ Բլինքենը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
Քաղաքականություն
08.10.2023 | 19:43Միացյալ Նահանգները որևէ ապացույց չունի, թե Իրանը մասնակից է Իսրայելի հարավի վրա հարձակմանը․ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է NBCnews-ը։
«Մենք չունենք որևէ բան, որը ցույց կտա մեզ, թե Իրանն ուղղակիորեն ներգրավված է եղել այս հարձակմանը, դրա ծրագրմանը կամ իրականացմանը, բայց մենք շատ ուշադիր ենք և պետք է տեսնենք, թե ուր են տանում փաստերը»,- նշել է պետքարտուղարը՝ միաժամանակ շեշտելով, որ Իրանը երկարատև հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ։