Թեհրանը և Բաքուն Իրանի տարածքով Նախիջևանն ու Ադրբեջանը կապող նոր հաղորդակցման ուղի են կառուցում

Լուրեր

24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կովսականի շրջանի Աղբենդ գյուղի մոտ տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքի արարողությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ճանապարհային կամրջի կառուցումն իրականացվում է նոր հաղորդակցական կապեր ստեղծելու մասին Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում։

Հիմարկեքի արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ Արարողությանը նշվել է, որ ստեղծված ավտոմոբիլային և սահմանամաքսային ենթակառուցվածքները կծառայեն երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանն ու Նախիջևան մուտքի դյուրացմանը։

«Այս ճանապարհը սպասարկելու է նաև տարանցիկ փոխադրումները։ Սա կարևոր է և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի, և՛ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Մուստաֆաևը։

Նրա խոսքով՝ բացի մայրուղուց՝ այս հատվածում նախատեսվում է երկաթուղային կամրջի կառուցում։ Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում:

Մուստաֆաևի նշել է նաև, որ Նախիջևանի հետ կապը ստեղծվելու է Իրանի տարածքով անցնող կամուրջներով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել՝ Արցախի գրավյալ տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր հաստատելու վերաբերյալ։

Էմմա Չոբանյան