Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը և օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ` տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա արժեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը եւ բարեկամական խմբերի սերտ աշխատանքը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սեյմասի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիուս Մատիյոշաիտիսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս գնահատել է երկու երկրների միջեւ ձեւավորված, դինամիկ զարգացող փոխհարաբերությունները:

«Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը եւ օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում դաժանություններ հարեւանների կողմից: Պետք է ամեն կերպ կանխել պատմության կրկնությունը»,- ասել է Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը:

Բարեկամական խմբի անդամները, զուգահեռներ անցկացնելով Լիտվայի Հանրապետությունում 1990-ական թվականներին տիրող իրավիճակի հետ, կարեւորել են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովումը: Ներկայացնելով մանրամասներ տիրող իրավիճակի վերաբերյալ` ընդգծվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատգամավորներն անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստանը տնտեսապես զարգացնելուն միտված հստակ ծրագրերին եւ քայլերին: