Կլիմայի փոփոխության պատճառով օրական 20 հազար երեխա կորցնում է իր տունը

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

2016-ից մինչև 2021 թվականը 44 երկրներում 43,1 միլիոն երեխա է տեղահանվել կլիմայի փոփոխության հետ կապված եղանակային իրադարձությունների պատճառով, ինչը հավասար է ամեն օր մոտավորապես 20,000 երեխայի տեղահանման։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հրապարակած զեկույցի համաձայն՝ այս ժամանակահատվածում երեխաների տեղահանման պատճառ են դարձել հատկապես չորս տեսակի բնական աղետներ՝ ջրհեղեղներ, փոթորիկներ, երաշտներ և անտառային հրդեհներ:

«Փոփոխվող կլիմայի պայմաններում տեղահանված երեխաները» զեկույցն առաջինն է աշխարհում, որը բացահայտել է բնական աղետների հետևանքով իրենց երկրի ներսում տեղահանված անչափահասների թիվը:

«Այս թվերը միայն սառցալեռան գագաթն են, քանի որ հնարավոր է՝ ավելի շատ երեխաներ են տուժել»,- պարզաբանել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համահեղինակ Լաուրա Հիլին:

Հիլիի խոսքով՝ երաշտի պատճառով տեղահանված երեխաների թիվն «արմատապես փոքրացված է», քանի որ նման տեղաշարժերն «ավելի պակաս հանկարծակի են, հետևաբար, ավելի դժվար է գրանցել»։