Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել  ՀՀ 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Հոկտեմբերի 4-5-ը Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԳՆ, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ԿԳՄՍ, ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

Նշվել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունել է ԼՂ-ից բռնագաղթած 100 000-ից ավելի փախստականների։ Կոմիտեի անդամներն իրենց համերաշխությունն են հայտնել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ջանքերին՝ այս ուղղությամբ կարևորելով միջազգային համակողմանի աջակցությունը։

Պատվիրակության անդամները հանգամանալից կերպով պատասխանել են Կոմիտեի փորձագետների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին: Կոմիտեին տեղեկատվություն է տրամադրվել օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում իրականացվող քայլերի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում Կոմիտեն կներկայացնի Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները: