Ամերիկացի կոնգրեսականները դիմել են Բլինքենին՝ կոչ անելով կանխել ադրբեջանական ներխուժումը ՀՀ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումները չեն դադարի Արցախով, զգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսի տասնհինգ անդամից բաղկացած երկկուսակցական խումբը՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնե կրտսերի, Ջիմ Կոստայի և Բրեդ Շերմանի գլխավորությամբ։ Նրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերին կոչ են անոււմ անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նրանց ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ-ը պետք է կիրառի 907-րդ հոդվածը և դադարեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին, պատժի Ադրբեջանին Արցախի վրա հարձակման և դրա լուծարման համար, ինչպես նաև Արցախում իրականացված վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների համար։

Կոնգրեսականները նաև կոչ են արել անվտանգային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես նաև Հայաստանում ստեղծել միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր՝ Ադրբեջանի ներխուժումը կանխելու համար։

Օրենսդիրները նաև կոչ են արել «ընդլայնել ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնությունը Արցախից բռնագաղթած հայ փախստականներին և ջանքեր գործադրել՝ ապահովելու Արցախի գերեվարված պետական պաշտոնյաների և հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումն ու համաներումը»։