ԱՄՆ-ը Կիևին է հանձնել առգրավված մեկ միլիոն իրանական պարկուճ

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Իրանից առգրավված 7,62 մմ տրամաչափի շուրջ 1,1 մլն փամփուշտ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միացյալ Նահանգների կառավարությունն այդ զինամթերքի նկատմամբ իրավունքը ստացել է 2023 թվականի հուլիսի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ քաղաքացիական հայցով առգրավման գործողությունների շրջանակում: Այս զինամթերքն ի սկզբանե առգրավվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Marwan-1 տարանցիկ նավի վրա, որը նավարկում էր առանց որևէ երկրի դրոշի։

Զինամթերքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից տեղափոխվում էր՝ Եմենի հութիներին հանձնելու՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևը, ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները վերջերս զգուշացրել էին, որ իրենց արտադրական գծերը դժվարությամբ են հասցնում Ուկրաինայում զինամթերքի օգտագործման տեմպերին: Այս ֆոնին CENTCOM-ը հայտնել է, որ երկուշաբթի իրանական զինամթերք է տեղափոխել Ուկրաինա։