ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։

Ինչպես տեղեկացնում են բրիտանական դեսպանատնից, դեսպանը հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու տուժած անձանց ցուցաբերված աջակցության մասին։

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 29-ին ՄԹ-ն հայտարարել էր ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այն ուղղվելու է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ աջակցության տրամադրմանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր լուրջ հումանիտար խնդիրների են առերեսվել։

Բացի այդ, «Start Fund»-ը (որի հիմնական դրամաշնորհատուներից է Միացյալ Թագավորությունը), տրամադրել Է 350,000 ֆունտ ստերլինգ` Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին աջակցելու նպատակով։

Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է․

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ահռելի ծանրաբեռնվածություն է առաջացրել համայնքներում։ ՄԹ-ից ստացված ֆինանսական աջակցության միջոցով կենսական օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց:

Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի դիմակայունությանը, անվտանգությանն ու բոլորի համար տնտեսական հնարավորությունների զարգացմանը»։