«Պատրաստ ենք շարունակական ու կայուն համագործակցության». Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին

Լուրեր

12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով: Ծրագիրն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ. այն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իրականացրած արդյունավետ աշխատանքի և գործադրած ջանքերի համար:

«Շատ կարևոր աշխատանք արեցինք միասին: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի, ու կիրականացնենք նաև ծրագրի երկրորդ մասը: Հաշվի առնելով մեր կարիքները և ձեռք բերած փորձը՝ վստահ եմ, որ կկարողանանք ևս մեկ հետաքրքիր նախագիծ մշակել միասին: Բոլոր վերապատրաստումները բավականին արդյունավետ են անցել, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ: Պատրաստ ենք շարունակական ու կայուն համագործակցության և գնահատում ենք ֆրանսիական կողմի աջակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ ծրագրի հաջող իրականացումը երկուստեք սերտ համագործակցության և երկարատև աշխատանքի արդյունք է. «Բոլորս շատ գոհ ենք, քանի որ այն բոլոր հավակնությունները, որ հետապնդում էինք այս ծրագրի ներքո, լիովին համահունչ դարձան իրական արդյունքների հետ: Իհարկե, շտկումների կարիք միշտ կա, բայց պետք է հաշվի առնել, որ այս վարժանքը թույլ տվեց երկու տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ հրշեջ փրկարարներին և մշակութային գործիչներին, համատեղ աշխատել՝ հանուն մեկ նպատակի, հասկանալ, թե ինչպես կարելի է աղետների կառավարումն ու մշակութային արժեքների փրկումն անել համատեղ: Բնականաբար, փրկարարները կատարում են իրենց աշխատանքը, բայց հաճախ չգիտեն, թե այս կամ այն մշակութային նմուշների հետ ինչպես պետք է վարվել, իսկ մշակութային գործիչները ծանոթ չեն լինում փրկարարների աշխատանքի դժվարություններին»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն իր հերթին ընդգծել է՝ ծրագրի հաջողությունը թիմային հետևողական աշխատանքի արդյունք է. «Հուսով եմ՝ վարժանքները շարունակական կդառնան, ու հետագայում կհասնենք նրան, որ մեր տեղի մասնագետները, փորձի փոխանակման արդյունքում, կլինեն նախաձեռնող ու իրենց ստացած գիտելիքներն արդեն անձամբ կփոխանցեն իրենց գործընկերներին: Ինձ համար շատ կարևոր էր նաև Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների ներգրավվածությունը, ինչը նախադեպը չունեցող փորձառություն էր: Այսպիսով, նաև մեկ միասնական տեսլական է ձևավորվում տարբեր գերատեսչությունների միջև՝ ընդհանուր նպատակի համար, ու ավելի է կարևորվում այն աշխատանքը, որ մենք միասին փորձում ենք կազմակերպել ու իրականացնել»:

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Աստղիկ Մարաբյանի գնահատմամբ՝ շուրջ մեկ տարի տևած աշխատանքները նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա են դնում աղետների ռիսկի կառավարման կարևոր գործընթացը. «Վստահ եմ՝ մոտ ապագայում արդեն կքննարկենք այն մեխանիզմները, որոնք պետք է ամրագրել՝ այս ինստիտուցիոնալ համագործակցության շրջանակում»:

Նշենք՝ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և հայաստանյան թանգարանների և ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ և բանակցություններ, ինչն արդյունքում հանգեցրել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության:

Մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացան համար Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացվել է շուրջ 600 հազար եվրո: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին և վերապատրաստումներին, որոնց շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարևոր թիրախներից են աղետների կառավարման ոլորտում թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում դեռևս ամռանն անցկացվել է տեսական դասընթաց, իսկ այսօր արդեն ամփոփվում են գործնական երկօրյա վարժանքների արդյունքները:

«Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվել է ենթադրյալ հրդեհի սցենարը, այնուհետև տարհանված «առարկաները» տեղափոխվել են այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ են փոխանցվել ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարևորվել է նրանով, որ ֆրանսիացի գործընկերների հետ իրականացվել է փորձի փոխանակում, եվրոպական լավագույն փորձերից մեկի ուսումնասիրություն և այն տեղայնացնելու հեռանկարների դիտարկում:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմը ևս համագործակցությունը շարունակելու և ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել: